16:20  ,  30 մարտի, 2023

ԱԱ․ Տիտղոսի համար պայքարում է Աննա Ամրոյանը (ուղիղ եթեր)

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 76 կգ քաշային կանայք։ Հայաստանը ներկայացնում է Աննա Ամրոյանը։

Կանանց Հայաստանի հավաքականը պայքարը սկսել էր մարտի 29-ին։ Հայաստանի առաջին մասնակից Ալինա Սուքիասյանը 71 կգ քաշայինների պայքարում երկամարտի 182 կգ արդյունքով գրավել էր 8-րդ տեղը: 

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը: Մարտի 28-ին փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը: Մարտի 29-ին էլ երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը:

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Կանանց թիմի կազմում Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգան նաեւ Էմմա Պողոսյանը (81 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում