15:31  ,  30 մարտի, 2023

«Լիվերպուլը» պատրաստ է 68 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» խաղացողի համար

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» խաղացող Կիմ Մին Ջեի ծառայություններով։

Լիվերպուլյան ակումբը պատրաստ է 68 միլիոն եվրո վճարել հարավկորեացի պաշտպանի համար, հաղորդում է FourFourTwo-ն։

Անցած ամռանը «Նապոլին» 26-ամյա ֆուտբոլիստի համար թուրքական «Ֆեներբահչեին» վճարել է 18 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Նապոլիի» հետ մասնակցել է 35 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում