14:53  ,  30 մարտի, 2023

Կուրտուան վերականգնվել է եւ կխաղա «Վալյադոլիդի» դեմ

Մադրիդի «Ռեալի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան վերականգնվել է վնասվածքից հետո եւ կկարողանա մասնակցել «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Football Espana-ն։

Կուրտուան ազդրի մկանային խնդիրներ էր ունեցել Բելգիայի հավաքականի մարզման ժամանակ եւ բաց էր թողել Գերմանիայի դեմ ընկերական հանդիպումը։ Բելգիան հաղթել էր 3:2 հաշվով։

Կուրտուան վերսկսել է մարզումները իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

«Ռեալ» - «Վալյադոլիդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում