14:34  ,  30 մարտի, 2023

Տոնի Կրոսը քննադատել է «Բավարիայի» ղեկավարությանը

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» գլխավոր մարզիչի պաշտոնից գերմանացի Յուլիան Նագելսմանին անսպասելիորեն հեռացնելու համար։ Տոնի Կրոսը «Բավարիայի» նախկին խաղացող է։

«Նագելսմանի պաշտոնանկությունը նորմալ չէ։ Նրանք ասում էին, որ կաջակցեն մարզիչին, կլինի երկարաժամկետ նախագիծ, բայց արեցին հակառակը։

Ասում են, թե պատճառը մարզական արդյունքներն են։ Մի վայրկյան կարող ենք հավատալ, բայց այդպես չէ։ «Բավարիայի» ղեկավարության գործելակերպն այնքան էլ լավը չէ»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Նագելսմանին փոխարինել է գերմանացի Թոմաս Տուխելը, որն անցած տարվա սեպտեմբերին հեռացվել էր Լոնդոնի «Չելսիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում