11:50  ,  30 մարտի, 2023

Նեյմարը 1 ժամում 1 միլիոն եվրո է տանուլ տվել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը օնլայն կազինոյում մեկ ժամում տանուլ է տվել 1 միլիոն եվրո, հաղորդում է Yahoo Sports-ը։ Խաղադրույքներ կատարելիս Նեյմարը եղել է սոցիալական ցանցերից մեկի ուղիղ եթերում։

Այս ամիս Նեյմարը ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել եւ այս մրցաշրջանում այլեւս չի խաղա։

ՊՍԺ-ի կազմում Նեյմարն այս մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում