11:28  ,  30 մարտի, 2023

Մարսելո Բիելսան կգլխավորի Ուրուգվայի հավաքականը

Արգենտինայի, Չիլիի հավաքականների, «Լիդս Յունայթեդի», «Աթլետիկ Բիլբաոյի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան կգլխավորի Ուրուգվայի հավաքականը, հաղորդում է TyC Sports-ը։

2022թ․ աշխարհի առաջնությունից հետո Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Դիեգո Ալոնսոն։

Բիելսայի պայմանագիրը Ուրուգվայի հավաքականի հետ նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի ավարտը։ Եթե թիմը նվաճի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, պայմանագիրը կերկարաձգվի։

67-ամյա Բիելսան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 1998-2004 թվականներին՝ նվաճելով 2004թ․ օլիմպիական չեմպիոնի տիտղոսն ու Ամերիկայի գավաթի խաղարկության արծաթե մեդալները։ Չիլիի հավաքականում նա աշխատել է 2007-2010-ին՝ թիմը դուրս բերելով 2010թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս