00:30  ,  30 մարտի, 2023

Լուիս Էնրիկե․ Կցանկանայի փորձել ինձ Պրեմիեր լիգայում

Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Ռոմայի», «Սելտայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջարկներ ունի մի շարքի ակումբներից եւ հավաքականներից։ 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո նա մարզչական աշխատանք չունի։

«Ես կցանկանայի փորձել ինձ անգլիական Պրեմիեր լիգայում, բայց կհամաձայնեմ միայն հետաքրքիր նախագծի դեպքում։ Ես կմիանամ ակումբի, որտեղ հնարավորություն կլինի հասնել մեծ նվաճումների։ Ես նաեւ առաջարկներ եմ ստացել հավաքականներից։ Բաց եմ բոլոր տարբերակների քննարկման համար»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Ser Gijon-ը։

Լուիս Էնրիկեն Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների թվում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում