23:04  ,  29 մարտի, 2023

Երիտասարդական ԱԱ. Հայաստանը թիմային պայքարում 4-րդն է

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական (մինչեւ 17 տարեկանը լրացած) երկրորդ առաջնությանը Հայաստանը մասնակցում է երեք մարմնամարզիկով՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյան, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյան եւ Մամիկոն Խաչատրյան:

Հայկ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարին: Ընդհանուր հաշվարկով 159,161 միավորով Հայաստանի թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը:

Թիմային պայքարում 164,831 միավորով հաղթող դարձավ Ճապոնիայի թիմը:

Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին տեղի կունենան բազմամարտի եւ առանձին գործիքների եզրափակիչները: Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներն էլ դուրս են եկել եզրափակիչ:

Բազմամարտում կպայքարեն Էրիկ Բաղդասարյանն ու Համլետ Մանուկյանը: Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչում մեդալի համար կպայքարեն Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը եւ Համլետ Մանուկյանը: Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում