22:53  ,  29 մարտի, 2023

Մայամի․ Աշխարհի երկրորդ ռակետի սենսացիոն պարտությունը

Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։

Այս տարվա Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնը մրցեց աշխարհի 74-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստայի հետ եւ պարտություն կրեց 1 ժամ եւ 27 րոպեում, 4:6, 4:6 հաշվով։

Եզրափակիչի ուղեգրի համար Սորանա Կիրստան կմրցի աշխարհի 15-րդ ռակետ, չեխ Պետրա Կվիտովայի եւ աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի դիմակայության հաղթողի հետ։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով