20:16  ,  29 մարտի, 2023

Երիտասարդական ԱԱ․ Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը նվաճեց 89 կգ քաշայինների երկամարտի բրոնզե մեդալը՝ 306 կգ։

Պոկում վարժությունում նա 140 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը, հրում վարժությունում 166 կգ-ով չորրորդն էր։

Չեմպիոնի տիտղոսը նվաճած թուրք Քերեմ Քուրնազի արդյունքն է 327 կգ (144+183)։

Երկրորդ տեղը գրավեց Ղազախստանի ներկայացուցիչ Նուրդոս Սաբիրը՝ 321 կգ (145+176):

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը: Մարտի 28-ին փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում