Ալբանիայում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մարտի 29-ին տիտղոսի համար պայքարում են 89 կգ քաշայինները։ Հայաստանը ներկայացնում է Վալերիկ Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը: Մարտի 28-ին փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:
Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում