17:38  ,  29 մարտի, 2023

«Բավարիայի» ակադեմիան՝ Հայաստանի հավաքականում Ռանոսի նորամուտի մասին (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» ակադեմիան անդրադարձել է ակումբի երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի նորամուտին Հայաստանի ազգային հավաքականում՝ լուսանկարներ հրապարակելով Ինստագրամում եւ նշելով 19-ամյա ֆուտբոլիստի դուբլը Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղում (2:2)․

«Հրաշալի նորամուտ, երկու գոլ Հայաստանի հավաքականում նորամուտի խաղում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում