16:22  ,  29 մարտի, 2023

Ֆերգյուսոնն ու Վենգերն ընդգրկվել են Պրեմիեր լիգայի Փառքի սրահում (ֆոտո, վիդեո)

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն ու Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերն ընդգրկվել են անգլիական Պրեմիեր լիգայի Փառքի սրահում, հաղորդում է Անգլիայի առաջնության մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 13 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ ցուցանիշով 81-ամյա մասնագետը ռեկորդակիր է։

Արսեն Վենգերի 22 տարվա ղեկավարության օրոք «Արսենալը» երեք անգամ է նվաճել Անգլիայի չեմպիոնական գավաթը։ 2003-2004 թվականների առաջնությունում «Արսենալը» տիտղոսը նվաճել է՝ չկրելով ոչ մի պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում