13:49  ,  29 մարտի, 2023

«Բարսելոնան» համաձայնության է հասել Գյունդոգանի հետ

«Բարսելոնան» համաձայնության է հասել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հետ։ 32-ամյա ֆուտբոլիստն ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա կատալոնական ակումբին։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ կավարտվի հունիսին, հաղորդում է AS-ը։

Ֆինանսական արդար խաղի սահմանաչափը խախտելու դեպքում՝ «Բարսելոնան» կարող է Գյունդոգանին վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի։ Այս պայմանի վերաբերյալ կողմերը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։

Ընթացիկ մրցաշրջանում Գյունդոգանը «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում