12:42  ,  29 մարտի, 2023

Կովաչիչ․ Կարծում եմ՝ Մոդրիչը կմասնակցի Եվրո-2024-ին

Եվրո-2024-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Թուրքիայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հույս է հայտնել, որ ազգային թիմի եւ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կմասնակցի Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարին եւ 2026թ․ աշխարհի առաջնությանը։

«Դեռ վաղ է խոսել, թե ես Մոդրիչի փոխարինողն եմ հավաքականում։ Նա դեռ նպատակներ ունի, հատկապես, եթե գնահատենք այսօր նրա ցուցադրած խաղը։ Նա երիտասարդ ֆուտբոլիստի տեսք ուներ։

Կարծում եմ՝ Մոդրիչը կմասնակցի Եվրո-2024-ին։ Հնարավոր է՝ նրան տեսնենք նաեւ աշխարհի առաջնությունում»,- Կովաչիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մոդրիչը Խորվաթիայի հավաքականում մասնակցել է 164 հանդիպման, խփել է 23 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում