11:17  ,  29 մարտի, 2023

Մայամի․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Աշխարհի 79-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսի հետ դիմակայությունում Մեդվեդեւը հաղթեց 6:4, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 11 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի ամերիկացի Կրիստոֆեր Յուբենքսը (119-րդ ռակետ)։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում