10:55  ,  29 մարտի, 2023

Մեսին՝ հավաքականում 100 եւ ավելի գոլ խփած երրորդ ֆուտբոլիստ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դարձավ ազգային թիմում 100-ից շատ գոլ խփած երրորդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Կյուրասաոյի թիմի դեմ ընկերական խաղում (7:0) Մեսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա 102 գոլ է խփել Արգենտինայի թիմում։

Ռեկորդակիրը Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 122 գոլ։ Կարիերան ավարտած իրանցի Ալի Դաեին ազգային թիմում խփել է 109 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում