09:54  ,  29 մարտի, 2023

Արգենտինան հաղթեց՝ 7:0, Մեսիի հեթ-տրիկը (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում ընդունել է Կյուրասաոյի հավաքականին։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության է հասել 7:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։

Աչքի ընկան նաեւ  Նիկոլաս Գոնսալեսը, Էնցո Ֆերնանդեսը, Անխել Դի Մարիան եւ Գոնսալո Մոնտիելը։

Ընկերական հանդիպում

Արգենտինա - Կյուրասաո՝ 7:0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 20, 33, 37, Նիկոլաս Գոնսալես, 23, Էնցո Ֆերնանդես, 35, Անխել Դի Մարիա, 78, 11մ, Գոնսալո Մոնտիել, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում