00:55  ,  29 մարտի, 2023

Գերմանիայի թիմը Քյոլնում պարտվեց բելգիացիներին (տեսանյութ)

Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Գերմանիայի հավաքականը Քյոլնում ընկերական հանդիպում անցկացրեց Բելգիայի հավաքականի հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:3 հաշվով։

Գերմանացի Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած Բելգիայի հավաքականին հաղթանակ բերեցին Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Յանիկ Կարասկոյի, Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի գոլերը։

Գերմանիայի հավաքականից աչքի ընկան Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին։

Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց գերմանացիներին։ Նախորդ 11 խաղերում հաղթել էր Գերմանիայի թիմը։

Ընկերական հանդիպում

Գերմանիա - Բելգիա՝ 2:3 (տեսանյութ)

Նիկլաս Ֆուլկրուգ, 44, 11մ, Սերժ Գնաբրի, 87 - Յանիկ Կարասկո, 6, Ռոմելու Լուկակու, 9, Կեւին Դե Բրույնե, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս