23:51  ,  28 մարտի, 2023

ՊՍԺ-ն Ռեշֆորդին առաջարկել է շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով, հաղորդում է The Athletic-ը։

2022-ի ամռանը փարիզյան ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, սակայն Ռեշֆորդը նախըտնտրել է մնալ մանչեսթերյան ակումբում, որը նրան վճարում է շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ։

Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել է 27 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում