23:23  ,  28 մարտի, 2023

Երիտասարդական ԱԱ․ Հովհաննես Ղահրամանյանը չորրորդն է

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Ղահրամանյանը 81 կգ քաշային կարգում երկամարտի 308 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։

Պոկում վարժությունում երիտասարդ ծանրորդը 140 կգ արդյունքով 4-րդն էր։ Հրում վարժությունում՝ 168 կգ արդյունքով եւս գրավեց 4-րդ տեղը:

Երկամարտի ոսկե մեդալը նվաճեց վրացի Լեւան Օչիգավան 322 կգ արդյունքով (143+179):

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը: Մարտի 28-ին փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում