22:44  ,  28 մարտի, 2023

ԵԱ․ Դանիելյանն ու Սարգսյանը վերջին տուրից առաջ 1-ական միավոր են հետ 2 առաջատարից

Չեռնոգորիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը՝ 7-ական միավոր։

Նախավերջին տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց ուկրաինացի Իննա Գապոնենկոյին, Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Նատալյա Բուկսայի հետ։

Առաջատարներն են 8-ական միավոր վաստակած վրացի Մերի Արաբիձեն եւ լեհ Օլիվիա Կիոլբասան։ 7,5-ական միավոր ունեն վրացի Սալոմե Մելիան ու հույն Ստավրուլա Ցոլակիդուն։

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով բաժանում են 13-23-րդ տեղերը։ Սուսաննա Գաբոյանն ունի 5, Պոլինա Կոբակը՝ 4 միավոր։

Վերջին տուրը տեղի կունենա մարտի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս