Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Վրաստանի հավաքականը տանը մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։ Վրաստանի թիմին պարտությունից փրկեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի գոլը 61-րդ րոպեին։
A խմբում Նորվեգիան 2 խաղից հետո 1 միավորով երրորդն է։ Վրաստանը մեկ խաղից հետո ունի 1 միավոր եւ չորրորդն է։ Առաջատարներն են առաջին տուրում հաղթանակներ տարած Իսպանիան ու Շոտլանդիան։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, երկրորդ տուր
A խումբ
Վրաստան - Նորվեգիա՝ 1:1 (տեսանյութ)
Ժորժ Միկաուտաձե, 61 - Ալեքսանդր Սյորլոտ, 15
Շոտլանդիա - Իսպանիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
D խումբ
Թուրքիա - Խորվաթիա՝ 22:45
Ուելս - Լատվիա՝ 22:45
I խումբ
Շվեյցարիա - Իսրայել՝ 22:45
Ռումինիա - Բելառուս՝ 22:45
Կոսովո - Անդորրա՝ 22:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում