22:01  ,  28 մարտի, 2023

Եվրո-2024․ Վրաստանն ու Նորվեգիան խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Վրաստանի հավաքականը տանը մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։ Վրաստանի թիմին պարտությունից փրկեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի գոլը 61-րդ րոպեին։

A խմբում Նորվեգիան 2 խաղից հետո 1 միավորով երրորդն է։ Վրաստանը մեկ խաղից հետո ունի 1 միավոր եւ չորրորդն է։ Առաջատարներն են առաջին տուրում հաղթանակներ տարած Իսպանիան ու Շոտլանդիան։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

A խումբ

Վրաստան - Նորվեգիա՝ 1:1 (տեսանյութ)

Ժորժ Միկաուտաձե, 61 - Ալեքսանդր Սյորլոտ, 15

Շոտլանդիա - Իսպանիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

D խումբ

Թուրքիա - Խորվաթիա՝ 22:45

Ուելս - Լատվիա՝ 22:45

I խումբ

Շվեյցարիա - Իսրայել՝ 22:45

Ռումինիա - Բելառուս՝ 22:45

Կոսովո - Անդորրա՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում