21:14  ,  28 մարտի, 2023

Ալեքսանդր Պետրակովի հետխաղային ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանում է ոչ ոքի արդյունքը Կիպրոսի հետ ընկերական խաղում։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

Հայաստանի հավաքականում նորամուտը դուբլով նշեց Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Կիպրոս՝ 2:2

Հրանտ-Լեոն Ռանոս, 51, 59 - Անդրեաս Կարո, 43, Դիմիտրիոս Խրիստոֆի, 83

Հեռացում՝ Կոստակիս Արտիմատաս (Կիպրոս), 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով