Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով (տեսանյութ)։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում Ռանոսը 51-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հեռվիվ կատարած ուժեղ հարվածով գրավեց Կիպրոսի հավաքականի դարպասը։
Հաշիվը հավասար է՝ 1:1: Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում