19:03  ,  28 մարտի, 2023

Հայաստանի թիմը սկսել է պատրաստվել Երեւանում անցկացվելիք ԵԱ-ին

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտևի մինչև ապրիլի 7-ը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Այս հավաքով Հայաստանի թիմը պատրաստվում է ապրիլի 23-ին Երևանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքին մասնակցում է 26 մարզիկ: Ծաղկաձորյան հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դրել է մարզիկների ֆիզիկական որակները բարելավելու վրա: Հաջորդ հավաքը թիմը կանցկացնի Երևանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում