18:51  ,  28 մարտի, 2023

Իտալիայի առաջնություն․ Ամսվա լավագույն մարզիչը

Հռոմի «Լացիոյի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչը մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Այս ամիս «Լացիոն» 9 հնարավորից վաստակել է 7 միավոր հաղթելով առաջատար «Նապոլիին» (1:0) եւ «Ռոմային» (1:0), ոչ ոքի խաղալով «Բոլոնիայի» (0:0) հետ։

«Լացիոն» 27 տուրից հետո 52 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Նապոլին» ունի 71 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով