18:23  ,  28 մարտի, 2023

Երիտասարդական ԱԱ․ Նարեկ Մկրտչյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը 73 կգ քաշային կարգում երկամարտի 281 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։

Երկամարտի ոսկե մեդալը 305 կգ (137+168) արդյունքով նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Երասիլ Սաուլբեկովը։

Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը 123 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում հայ ծանրորդը 158 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը։

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս