16:34  ,  28 մարտի, 2023

ԱԱ․ Տիտղոսի համար պայքարում է Նարեկ Մկրտչյանը (ուղիղ եթեր)

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մարտի 28-ին մրցահարթակ են դուրս եկել 73 կգ քաշայինները։ Տիտղոսի համար պայքարում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը։

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում