16:10  ,  28 մարտի, 2023

ՖԻԴԵ․ Հավակնորդների մրցաշարերն առաջին անգամ կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայում

Շախմատի աշխարհի չեմպիոնի եւ կանանցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարերը կանցկացվեն 2024թ․ ապրիլի 3-25-ը Տորոնտոյում (Կանադա), հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կայքը։

Մրցանակային հիմնադրամը կկազմի 750 հազար եվրո։ Հովանավորը Շեյնբերգների ընտանիքն է, որը 2022-ին ՖԻԴԵ-ի հետ կնքել է երկարաժմկետ համագործակցության պայմանագիր։

Առաջին անգամ հավակնորդների մրցաշարերը կանցկացվեն միաժամանակ եւ նույն վայրում։ Նաեւ առաջին անգամ հավակնորդների մրցաշարը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում