15:18  ,  28 մարտի, 2023

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Հական Չալհաօգլուի հետ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կերկարաձգի համագործակցությունը Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Հական Չալհաօգլուի հետ, հաղորդում է Goal.com-ը։

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է կլինի մինչեւ 2027թ․ հունիս։

Հական Չալհանօգլուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում