14:09  ,  28 մարտի, 2023

Իտալիայի թիմը կհրավիրի 4 արգենտինացի ֆուտբոլիստի

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին առաջիկայում ազգային թիմ կհրավիրի չորս արգենտինացի ֆուտբոլիստների, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Այդ խաղացողներն են իտալական արմատներ ունեցող 17-ամյա կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին «Վելես Սարսֆիլդից», 24-ամյա կիսապաշտպան Նիկոլաս Կապալդոն «Զալցբուրգից», 23-ամյա կիսապաշտպան Ջուլիանո Գալոպոն «Սան Պաուլուից», 21-ամյա պաշտպան Մարկո Դի Չեզարեն «Արխենտինոս Խունիորսից»։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին երկու խաղերին Մանչինին հրավիրել էր մեքսիական «Տիգրեսում» հանդես եկող 23-ամյա արգենտինացի հարձակվող Մատեո Ռետեգիին, որը մեկական գոլ խփեց Անգլիային (1:2) եւ Մալթային (2:0)։

Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում