13:47  ,  28 մարտի, 2023

Չիլի - Պարագվայ․ 5 գոլ, 2 կարմիր քարտ (տեսանյութ)

Ֆուտբոլի Չիլիի հավաքականն ընկերական խաղում ընդունեց Պարագվայի թիմին եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Չիլիի հավաքականից աչքի ընկան արգենտինական «Ռիվեր Փլեյթի» պաշտպան Պաուլո Դիասն ու ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

Չիլիի թիմը հաղթեց ավելացված ժամանակում Ալեքսիս Սանչեսի իրացրած անկյունայինից հետո Պարագվայի հավաքականի դարպասապահ Անտոնի Սիլվայի ինքնագոլի շնորհիվ։

Ընկերական հանդիպում

Չիլի - Պարագվայ՝ 3:2 

Պաուլո Դիաս, 26, Ալեքսիս Սանչես, 75, Անտոնի Սիլվա, 90+3, ինքնագոլ - Մատիաս Ռոխաս, 32, Գաբրիել Ավալոս, 35

Հեռացումներ՝ Պաուլո Դիաս (Չիլի), 81 - Ռամոն Սոսա (Պարագվայ), 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս