12:58  ,  28 մարտի, 2023

Դեշամ․ Ծանր խաղ էր, Իռլանդիայում միշտ էլ բարդ է խաղալ

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Իռլանդիայի հավաքականի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում։

«Ծանր  խաղ էր, Իռլանդիայում միշտ էլ բարդ է խաղալ։ Մենք քիչ պահեր ունեցանք, մրցակիցը լավ էր պաշտպանվում։ Վերջնամասում Իռլանդիան վտանգավոր էր, հատկապես, ստանդարտ դիրքերից։

Կարեւոր է, որ առաջին երկու խաղերից հետո ունենք 6 միավոր։ Կան շատ դրական պահեր։ Մեր խաղացողները երիտասարդ են, բայց ունեն ամենաբարձր մակարդակում հաջողության հասնելու հնարավորություն։ Հպարտ եմ այս երկու հանդիպումներում թիմի ցուցադրած խաղից»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ֆրանսիան B խմբի առաջատարն է։ Հունաստանը (1 խաղ) եւ Նիդեռլանդները (2 խաղ) ունեն 3-ական միավոր։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում