11:11  ,  28 մարտի, 2023

Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա - Ադրբեջան խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Շվեդիա - Ադրբեջան հանդիպման ժամանակ երկրպագուները պարզել են Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Շվեդիայում բնակվող Լեւոն Պաչաջյանը։

«Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային կյանքը, մարդու ազատությունները բացարձակ արժեք են այստեղ: Ինչպես որ սպասում էի, երեկ 5-0 Շվեդիան հաղթեց Հայաստանի «հարևանին», իսկ տրիբունայում Արցախի և Հայաստանի դրոշները հիշեցնում էին, որ 120.000 հայ բլոկադայի մեջ է»,- գրել է Պաչաջյանը:

Ադրբեջանի հավաքականը Շվեդիայում պարտվել է 0:5 հաշվով։ Առաջին տուրում ադրբեջանցիները 1:4 հաշվով պարտվել էին Ավստրիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում