10:05  ,  28 մարտի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Ռամուշի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Լիսաբոնի «Բենֆիկայի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշի հրաժարագինը՝ 100 միլիոն եվրո, հաղորդում է Record-ը։

21-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է «Բենֆիկայի» ղեկավարությունից, որն անցած տարվա ամռանը նրան խոստացել է աշխատավարձի բարձրացում, սակայն չի կատարել խոստումը։ Նա ցանկանում է ամռանը փոխել ակումբը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ռամուշի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում