Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Լիսաբոնի «Բենֆիկայի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշի հրաժարագինը՝ 100 միլիոն եվրո, հաղորդում է Record-ը։
21-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է «Բենֆիկայի» ղեկավարությունից, որն անցած տարվա ամռանը նրան խոստացել է աշխատավարձի բարձրացում, սակայն չի կատարել խոստումը։ Նա ցանկանում է ամռանը փոխել ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ռամուշի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում