00:39  ,  28 մարտի, 2023

Եվրո-2024. Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների հաղթանակները, Ադրբեջանի պարտությունը՝ 0:5 (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում երկրորդ տուրի հանդիպումները անցկացրին B, E, F, G խմբերում ընդգրկված հավաքականները։

B խմբում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվեց Իռլանդիայի թիմին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարի գոլի շնորհիվ։

Ֆրանսիան առաջին տուրում 4:0 հաշվով հաղթել էր Նիդեռլանդների թիմին եւ 6 միավորով խմբի առաջատարն է։

Երկրորդ տուրում հոլանդացիները 3:0 հաշվով պարտության մատնեցին Ջիբրալթարի թիմին։

E խմբում Մոլդովայի եւ Չեխիայի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 0:0: Լեհաստանի թիմը նվազագույն հաշվով պարտության մատնեց ալբանացիներին։

E խմբում առաջատարը Չեխիան է՝ 4 միավոր։ Լեհաստանն ունի 3, Մոլդովան՝ 2 միավոր։

F խմբում Շվեդիայի հավաքականն ընդունեց ադրբեջանցիներին եւ հաղթեց 5:0 հաշվով։ Ավստրիան 2:1 հաշվով առավելության հասավ էստոնացիների նկատմամբ։

Ադրբեջանն առաջին տուրում 1:4 հաշվով պարտվել էր ավստրիացիներին, Շվեդիան՝ Բելգիային (0:3):

G խմբում Սերբիայի հավաքականը Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց Չեռնոգորիային (3 միավոր) եւ 6 միավորով խմբի առաջատարն է։ 3 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Հունգարիան, որը 3:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացիներին։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

B խումբ

Իռլանդիա - Ֆրանսիա՝ 0:1 (տեսանյութ)

Բենժամեն Պավար, 50

Նիդեռլանդներ - Ջիբրալթար՝ 3։0 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 23, Նաթան Ակե, 50, 82

Հեռացում՝ Լիամ Ուոլքեր (Ջիբրալթար), 51

E խումբ

Մոլդովա - Չեխիա՝ 0:0

Լեհաստան - Ալբանիա՝ 1:0 (տեսանյութ)

Կարոլ Սվիդերսկի, 41

F խումբ

Ավստրիա - Էստոնիա՝ 2:1

Ֆլորիան Կայնց, 68, Միխայել Գրեգորիչ, 88 - Ռաունո Սապինեն, 25

Չիրացրած 11մ՝ Միխայել Գրեգորիչ (Ավստրիա), 17

Շվեդիա - Ադրբեջան՝ 5:0 (տեսանյութ)

Էմիլ Ֆորսբերգ, 38, Բախլուլ Մուստաֆազադե, 65, ինքնագոլ, Վիկտոր Դյոկերեշ, 79, Իեսպեր Կառլսոն, 88, Անտոնի Էլանգա, 89

G խումբ

Հունգարիա - Բուլղարիա՝ 3:0

Բալինտ Վեչեյ, 7, Դոմինիկ Սոբոսլաի, 26, Մարտին Ադամ, 39

Չեռնոգորիա - Սերբիա՝ 0:2 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 78, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում