23:48  ,  27 մարտի, 2023

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքները 9-րդ տուրում

Չեռնոգորիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի առաջնության 9-րդ տուրից հետո Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Աննա Սարգսյանը, որը ոչ ոքի խաղաց վրացի Բելլա Խոտենաշվիլիի հետ եւ 6,5 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը։ Չորս առաջատարներն ունեն 7-ական միավոր։

Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալինա Բիվոլի հետ եւ 6 միավորով բաժանում է 11-21-րդ տեղերը։

9-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարավ միայն Սուսաննա Գաբոյանը, որը վաստակել է 5 միավոր եւ բաժանում է 40-60-րդ տեղերը։

Լիլիթ Մկրտչյանն (5,5) ու Մարիամ Մկրտչյանը (5,5) պարտություն կրեցին։ Պոլինա Կոբակը (4) խաղաց ոչ ոքի։

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս