23:02  ,  27 մարտի, 2023

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ վերջին մարզումն անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ։

Լուկաս Սելարայանը («Քոլամբուս Քրյու»), Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը («Բոկա Խունիորս») եւ Էդգար Բաբայանը («Ռանդերս»), համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպմանը։ Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել են Անդրե Կալիսիրը («Բրոմապոյկարնա») եւ Տարոն Ոսկանյանը («Ալաշկերտ»)։

Հայաստան - Կիպրոս հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս