22:04  ,  27 մարտի, 2023

Մայամի․ Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի չիլիացի Կրիստիան Գարինի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս