21:24  ,  27 մարտի, 2023

ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Անաստասիա Դեմուրչյանին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում 70 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ փայլուն հաղթանակի առթիվ։ Աշխարհի առաջնությունում Դուք ցուցադրեցիք առաջատարի վառ որակներ, վարպետություն եւ կամք, գերազանցեցիք ուժեղ ու փորձառու մրցակիցների, հաստատեցիք բռնցքամարտի հայրենական դպրոցի ամուր եւ վստահ դիրքերը»,- նշվում է Կրեմլի կայքում հրապարկված շնորհավորական հաղորդագրությունում։

Անապա քաղաքը ներկայացնող 18-ամյա հայ մարզուհին եզրափակիչում 5:0 հաշվով պարտության էր մատնել ավստրալացի Ֆրենսիս Սքոթին։ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի համար նա ստացել է 100 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում