20:58  ,  27 մարտի, 2023

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Սերյոժա Բարսեղյանի պարգեւատրման արարողությունը (տեսանյութ)

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած ծանրամարտի  աշխարհի երիտասարդական չեմպիոն Սերյոժա Բարսեղյանի պարգեւատրման արարողությունը: Հայաստանի հավաքականի անդամը հավասարը չունեցավ 67 կգ քաշայինների պայքարում: Երկամարտի 275 կգ արդյունքով Բարսեղյանը դարձավ ոսկե մեդալակիր: Պոկում վարժության 128 կգ արդյունքով էլ փոքր ոսկե մեդալ նվաճեց:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ալ Մարժուքը (270 կգ), բրոնզե մեդալակիր՝ Հնդկաստանը ներկայացնող Բհարալի Բեդաբրադեն (267 կգ):

Բրոնզե մեդալակիր հնդիկ ծանրորդը մեջքով կանգնեց Հայաստանի հիմնը հնչելու եւ դրոշը բարձրանալու ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում