18:58  ,  27 մարտի, 2023

Ալեքսանդր Պետրակովի եւ Վահան Բիչախչյանի ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպման նախօրեին պատասխանում են լրագրողների հարցերին։

Հայաստան - Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա մարտի 28-ին եւ կմեկնարկի 19:00-ին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Կիպրոսի հավաքականն Իսպանիայի, Նորվեգիայի, Շոտլանդիայի եւ Վրաստանի հետ ընդգրկված է A խմբում։ Առաջին տուրում Կիպրոսի թիմը 0:3 հաշվով պարտվել է շոտլանդացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում