18:32  ,  27 մարտի, 2023

Ֆլիկ․ Խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի հետ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Բելգիայի հավաքականի հետ առաջիկա ընկերական խաղի մասին։

Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Գերմանիայի ազգային թիմն ազատված է ընտրական մրցաշարից։

«Բելգիայի հավաքականում կան գերազանց ֆուտբոլիստներ, որոնք կարող են շատ հստակ պաշտպանվել, բայց նաեւ մեծ սպառնալիք ստեղծել գրոհների ժամանակ։ Խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի հետ։ Ստացել ենք լավ հնարավորություն փորձելու մեր որակները»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։

Գերմանիա - Բելգիա ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Քյոլնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս