17:10  ,  27 մարտի, 2023

Տուխելը «Բավարիա» կհրավիրի «Չելսիի» 4 ֆուտբոլիստի

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» նորանշանակ գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մյունխենյան ակումբ կհրավիրի Լոնդոնի «Չելսիի» չորս ֆուտբոլիստի, հաղորդում է TEAMtalk-ը։

Տուխելը իր ղեկավարած թիմում ցանկանում է տեսնել դարպասապահ Էդուար Մենդիին, կիսապաշտպաններ Կրիստիան Պուլիշիչին, Կայ Հավերցին եւ Մեյսոն Մաունթին, որոնց հետ աշխատել է «Չելսիում»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։

Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է գերմանացի Յուլիան Նագելսմանին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում