16:40  ,  27 մարտի, 2023

ՄԼՍ-ի ակումբները պատրաստ են ֆինանսավորել Մեսիի աշխատավարձը, եթե նա տեղափոխվի «Ինտեր Մայամի»

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի ակումբների սեփականատերերը համաձայնության են հասել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձի միասնական ֆինանսավորման վերաբերյալ, եթե նա ընդունի «Ինտեր Մայամիի» առաջարկը եւ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվի ԱՄՆ, հաղորդում է Sort.es-ը։

«Ինտեր Մայամին» չի կարող միայնակ վճարել Մեսիի աշխատավարձը, որը կկազմի տարեկան 30-40 միլիոն եվրո։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն դեռ առաջարկ չի ստացել կատալոնական ակումբից։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում