15:33  ,  27 մարտի, 2023

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Դանիայի հավաքականի հարձակվողին

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» եւ Դանիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունի ծառայություններով, հաղորդում է Calciomercato-ն։

«Յուվենտուսում» Ռասմուս Հոյլունին համարում են արժանի փոխարինող սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին, որն ամռանը կարող է հեռանալ «Յուվենտուսից»։

Ռասմուս Հոյլունն անցած ամռանն է ավստրիական «Շտուրմից» տեղափոխվել «Ատալանտա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է 2027թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Ռասմուս Հոյլունն «Ատալանտայի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին երկու խաղերում Հոյլունը Դանիայի հավաքականի կազմում խփել է 5 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում