14:07  ,  27 մարտի, 2023

Ջուդ Բելինգեմ․ Ցանկանում ենք հաղթել բոլոր մնացած հանդիպումներում

Անգլիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի հաջող մեկնարկը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում։

Անգլիան հաղթել է Իտալիային (2:1) եւ Ուկրաինային (2:0)։

«Երկու հաղթանակ երկու հնարավորից․ այն ամենը, ինչ պահանջվում էր մրցաշարի մեկնարկում։ Իսկապես հաջող արդյունքը Իտալիայում մենք կարողացանք ամրապնդել Ուկրաինայի դեմ տնային խաղում։ Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մնացած հանդիպումներում։ Այդպիսի տրամադրվածությունը ձեւավորվում է նախորդ մրցաշարերում Անգլիայի թիմի մրցելույթների շնորհիվ»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

C խմբում Անգլիան 6 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող Իտալիան ունի 3 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում